Եղեգնաձորում բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ

Եղեգնաձորում բացվեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ, հայտնում է առաքելության X-ի էջը։

Գրասենյակի բացման արարողությանը ներկա էին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ ԵՄ առաքելությունը, որի կազմում կա 100 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։

Մեկնաբանել