Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների. ԱՄՆ պետդեպ

Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։ Պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հարցմանը` հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։ Մենք պարբերաբար շեշտում ենք մեր ակնկալիքները, ինչպիսին է ուժի կիրառման դեմ հորդորը, և շարունակաբար հետևում իրավիճակին։ Հայաստանը Միացյալ Նահանգների մտերիմ գործընկերն է ու բարեկամը, և մենք ակնկալում ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու համար Հայաստանի քաղաքական և տնտեսական անվտանգությունը»,- նշված է պետքարտուղարության պատասխանում։

Հոկտեմբերի 31-ին Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգություն էր հայտնել առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու հավանականության մասին:

Մեկնաբանել