Քաղաքապետերի երդմնակալությունը որքա՞ն է արժեցել երևանցիներին

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Լրատվամիջոցները գրեցին, որ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ուրարտական ոճով երդմնակալության արարողության վրա համայնքային բյուջեից ծախսվել է 87 մլն դրամ կամ շուրջ 220 հազար դոլար։

#CivilnetCheck-ը Երևանի քաղաքապետերանից խնդրել էր հայտնել Երևանի բոլոր քաղաքապետերի երդմնակալության արարողության համար ծախսված գումարի չափը։

Քաղաքապետարանի պատասխանի համաձայն՝ Երևանը համայնքի կարգավիճակ է ստացել 2009-ին, և երդմնակալության առաջին արարողությունն իրականացվել է հենց այդ ժամանակ։

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի (2009-2010) երդմնակալության արարողության ժամանակ համայնքային բյուջեից այդ նպատակով գումար չի ծախսվել:

Կարեն Կարապետյանի (2010-2011) երդմնակալության արարողության ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն չի պահպանվել, իսկ Տարոն Մարգարյանի (2011-2018) երդմնակալության երկու արարողությունների համար, ըստ պատասխանի, գումար չի ծախսվել։

Հայկ Մարությանի երդմնակալության արարողության համար ծախսվել է 900 հազար դրամ (2018-2021), իսկ Հրաչյա Սարգսյանի (2021-2023)՝ 18 միլիոն դրամ: Եվ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության համար, ինչպես նշվել է, ծախսվել է 87 միլիոն դրամ։

Մեկնաբանել