Էրդողանն ու Ալիևը քննարկել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորումները

Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևն այսօր՝ նոյեմբերի 3-ին, Ղազախստանում հանդիպում են անցկացրել՝ Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ նստաշրջանի աշխատանքների ընթացքում։

Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ Էրդողանն ու Ալիևն ի թիվս այլ հարցերի, քննարկել են Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը, ինչպես նաև Արցախում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ներկա իրավիճակը։

Մեկնաբանել