Կարևոր է, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի նկատմամբ ունեցած պարտավորությունները․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր՝ նոյեմբերի 3-ին, Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ համաժողովի ընթացքում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Կարևոր է, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի նկատմամբ ունեցած պարտավորությունները։ Մեծ կարևորություն ունի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող հաղորդակցությունների իրակագործումը։ Դրա բացումը կծառայի ամբողջ տարածաշրջանի զարգացմանը, իսկ Թուրքիան կկապվի իր պապերի հայրենիքին։ Այդ գործընթացը հաջողությամբ իր ավարտին հասցնելու համար որպես թուրքական աշխարհ պետք է շարունակենք աջակցել Ադրբեջանին»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահն նաև հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքների օկուպացիային վերջ դնելուց» հետո տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման իրական հնարավորություններ են ստեղծվել։

Մեկնաբանել