Գլխավոր Լրահոս

Լևոն Քոչարյանն Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացավ

Լևոն Քոչարյանն Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացավ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացավ։ Այս մասին հայտարարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա՝ նոյեմբերի 6-ի, արտահերթ նիստում։

Մոտ երկու ամիս անազատության մեջ գտնվող Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմը վստահ է, որ նա մանդատը ստանալուց հետո ազատ կարձակվի։

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ադրբեջանական նոր ագրեսիայի և դրան հետևած իրադարձություններին զուգահեռ Երևանում հակակառավարական ցույցեր էին իրականացվում։ Լևոն Քոչարյանը բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել էր սեպտեմբերի 22-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առ այն, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։

***

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը հոկտեմբերի 23-ին հայտարարել էր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով հերթական հաջորդ համարները՝ պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը հրաժարվել էին վերցնել պատգամավորական մանդատը։ Ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն էր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում