Պատկերասրահում կբացվի Արուտչյանների հոբելյանական ցուցահանդեսը

Այս տարի լրանում է կինոյի և թատրոնի նկարիչ Միքայել Արուտչյանի ծննդյան 115-ամյակը, պլակատի և գրաֆիկայի վարպետ Սերգեյ Արուտչյանի 100-ամյակը և գեղանկարիչ, գրաֆիստ Ռուբեն Արուտչյանի 65-ամյակը:

Հայաստանի ազգային պատկերասրահում կկազմակերպվի ժողովրդական նկարիչներ Արուտչյանների հոբելյանական ցուցահանդեսը: Առաջին անգամ այս ընտանիքի ներկայացուցիչների ստեղծագործությունները կցուցադրվեն միասին:

Ցուցահանդեսում կներկայացվեն ստեղծագործություններ Հայաստանի ազգային պատկերասրահի, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Չարենցի տուն-թանգարանի, ինչպես նաև Արուտչյանների ընտանիքի հավաքածուներից:

Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Կներկայացվի նաև հոբելյարներին նվիրված նոր ալբոմը:

Մեկնաբանել