Եթե Ռուսաստանը որոշի տնտեսական մահակ կիրառել Հայաստանի դեմ

Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքական հարաբերություններում վերջին մեկուկես տարում շարունակ տարաձայնություններ ու փոխադարձ կշտամբանքներ են։ Երկու երկրների տնտեսական հարաբերությունները, մինչդեռ, դրական ցուցանիշներ են արձանագրում։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2022-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 5,3 մլրդ դոլարի։ Հայաստանից արտահանումն ավելի քան եռապատկվել է՝ 850 մլն դոլարից հասնելով 2,4 մլրդ դոլարի՝ հիմնականում վերարտահանման հաշվին։ Ներմուծումն աճել է մեկուկես անգամ՝ հասնելով 2,8 մլրդ դոլարի։

Ինչ կարող է տեղի ունենալ այս կախվածության պայմաններում, եթե Ռուսաստանը որոշի ինչ-ինչ պատճառներով Հայաստանի դեմ տնտեսական մահակ օգտագործել։

Մեկնաբանել