Մեսսի. Առջևում Էլ կլասիկոն է

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բենֆիկայի» հետ հանդիպումից հետո (2:0) նշել է, որ իրեն չի տխրեցրել այն փաստը, որ այս անգամ աչքի չընկավ, ինչպես նաև խոսել է «Ռեալի» հետ առաջիկա խաղի մասին:

«Այո, ես գոլ չխփեցի, հետո ի՞նչ: Ես չեմ անհանգստանում գոլերի համար: Դա խաղերում իմ գլխավոր նպատակը չէ: Խնդիրը դրված է` հաղթել մրցավեճը:

Ինչ վերաբերում է այս խաղին, ինձ միշտ հաճելի է տեսնել Պաբլո Այմարին: Ցավալի է, որ Պույոլը վնասվածք ստացավ: Նա նոր էր վերադարձել… Չգիտեմ, թե նա ինչքան ժամանակով է շարքից դուրս եկել:

Առջևում մեզ է սպասում Էլ կլասիկոն: Չորեքշաբթի օրն արդեն կսկսենք նախապատրաստվել «Ռեալի» դեմ խաղին: Չենք պատրաստվում վրեժխնդիր լինել Իսպանիայի Սուպերգավաթում կրած պարտության համար:

Մենք միանգամայն այլ մոտիվացիա ունենք` ցանկանում ենք շարունակել մեր հաղթարշավն Իսպանիայի առաջնությունում», –Մեսսիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: