Ադրբեջան-Իրան սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքում և Վայոց Ձորում, հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Նոյեմբերի 8-ին, ժամը 09:18-ին Ադրբեջան-Իրան սահմանային գոտում՝ Պարսաբատ քաղաքից 21 կմ հարավ-արևելք, գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 5,4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ»,- ասված է հաղորդագրությունում։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում՝ 3-4 բալ, Կապան, Սիսիան քաղաքներում՝ 3 բալ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։