Պապիկյանն ընդունել է Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Նոյեմբերի 9-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

«Պաշտպանության նախարարն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել