Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։
Վարչապետի գրասենյակից հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին: