Երևանը 2020-ի պատերազմից հետո ամբողջովին ապահովվել է ազդարարման համակարգով՝ շչակներով, վստահեցնում է Երևանի քաղաքապետարանի զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանը։ ՍիվիլՆեթը Հարությունյանի հետ խոսել է ապաստարանների, թաքստոցների, ինչպես նաև այն կարևոր հանգամանքների մասին, որ պետք է իմանալ հրետակոծության ու պատերազմի ժամանակ։ Նրա խոսքով՝ խնդիրները շարունակում են արդիական մնալ թաքստոցների մասով։
Ապաստարաններ, թաքստոցներ, ազդարարման համակարգ․ Երևանը՝ արտակարգ իրավիճակներում
Post navigation
Posted in: