Արզումանյանների ընտանիքը Արցախի Մարտունու շրջանի Եմիշճյան գյուղից բռնի տեղահանվել, հաստատվել է Արագածոտնի Լուսագյուղում։ Ընտանիքը վեց-հոգանոց է, մեծ տղան՝ 14 տարեկան Հենրիկը, սեպտեմբերի 25-ին վիրավորվել է Ստեփանակերտի բենզալցակայանի պայթյունի հետևանքով։ Հենրին այժմ աջակիցների շնորհիվ բուժվում է Բոստոնում։ Ընտանիքի հոգսը մնացել է մոր ու դուստրերի վրա։
«Երազում եմ, որ տուն լինի, մերը լինի, լավը լինի»
Post navigation
Posted in: