Գլխավոր Լրահոս

Իրանը Ղարաբաղի բնակիչների լեգիտիմ իրավունքների ապահովման կողմնակիցն է․ դեսպան

Իրանը Ղարաբաղի բնակիչների լեգիտիմ իրավունքների ապահովման կողմնակիցն է․ դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը ճանաչում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա չի նշանակում, որ պետք է ոտնահարվեն Արցախի ժողովրդի իրավունքները։

«Ղարաբաղի մասին Իրանի պաշտոնական դիրքորոշումը նախապես հայտարարվել է՝ մենք միջազգային և ՄԱԿ-ի նորմերին համապատասխան ճանաչում ենք և Հայաստանի, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց սա չի նշանակում, որ պիտի խախտվեն այն մարդկանց իրավունքները, որոնք այնտեղ են: Մենք գտնում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է ապահովվեն։ Նրանք պետք է իրենց իրավունքներն իրացնելու հնարավորություն ունենան: Սա իրականություն է, որը ոչ ոք, այդ թվում Ադրբեջանը չի կարող անտեսել»,- ասել է նա։

Դեսպանը հայտարարել է, որ Իրանը «Ղարաբաղի բնակիչների օրինական և լեգիտիմ իրավունքների ապահովման կողմնակիցն է»:

https://www.youtube.com/watch?v=UD5bk341GTk

Սոբհանին հայտնել է, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո Կապանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց հետ․ «Ես նրանց հարցրեցի, թե ինչու են լքել տարածքը, և նրանք պատասխանեցին, որ իրենց կյանքին վտանգ էր սպառնում»։

«Երկիրը, որն ուրիշներին համարում է իր քաղաքացիներ, պիտի այնպիսի պայմաններ ապահովի, որ այդ մարդիկ իրենց ապահով զգան և իրենց տարածքը, հողը, տները չլքեն»,- նշել է նա։

https://civilnet.am/news/756695/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%a3%d5%b6-%d5%b6-%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b6%d6%84%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%ab%d5%9d-%d5%bd%d5%ab%d5%be%d5%ab%d5%ac%d5%b6%d5%a5%d5%a9%d5%ab%d5%b6-%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%a6%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d6%81%d5%ab%d5%b6/ https://civilnet.am/news/756629/%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%b6%d6%81%d6%84-%d5%a2%d5%a1%d5%bc%d5%b6-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a9%d5%a1%d6%84%d5%b6%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b4%d5%bf%d6%84%d5%a5%d6%80-%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%b0-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%b0%d5%bd%d5%af%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%81-%d5%a4%d5%b8%d6%82%d6%80%d5%bd-%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a5%d5%b6%e2%80%a4-%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում