Մելինե Սարգսյանը ինը տարի Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում էր աշխատում որպես ֆիզիոթերապևտ։ Մոտ մեկ ամիս է, ինչ աշխատանքի է անցել Երևանի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։ «Զինվորի տունը» տեղահանությունից հետո աշխատանքի է ընդունել 24 արցախցու, մեծ մասին՝ բուժքրոջ հաստիքում։ Հետագայում էլ թափուր հաստիք լինելու դեպքում առաջնահերթությունը կշարունակեն տալ բռնի տեղահանված արցախցիներին։
Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնից՝ Երևանի «Զինվորի տուն»
Post navigation
Posted in: