Նոյեմբերի 6-10 Հունաստանում տեղի են ունեցել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները։ Այդ մասին հայտնում է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը։
Համատեղ վարժանքները երեք երկրների միջև 2023-ի համատեղ գործողությունների ծրագրի մաս է կազմում։ Դրանց նպատակը փոխըմբռնման մակարդակի բարձրացումն է ու օպերատիվ կարողությունների ընդլայնումը։
Վարժանքների ընթացքում իրականացվել են արագ արձագանքման մարտական հրաձգություններ, մշակվել է փակ տարածքներում մարտերի մարտավարություն, ինչպես նաև փոքր մասշտաբի զորավարժությունների պլանավորում ու անցկացում: