Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ, հայտնում են Հայաստանի ԱԽ գրասենյակից։
Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազանգի ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: