9-ամյա Կոլյան Արցախից է՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից։ ՍիվիլՆեթը նրան այցելել էր դեռ հունիսին՝ մինչ արցախցիների բռնի տեղահանությունը։ Լուսանկարի միջոցով պատմել էինք նրա երազանքի՝ օդաչու դառնալու մասին: Կոլյայի՝ Հայաստանում հաստատվելուց հետո Fly Arna ավաընկերության թիմը որոշեց ուրախացնել նրան․ նոյեմբերի 11-ին տղան Fly Arna-ի հյուրն էր: Այստեղ նրան նվիրեցին օդաչուի համազգեստ ու ծանոթացրին օդաչուի աշխատանքին:
Օդաչու դառնալ Արցախը վերևից տեսնելու համար․ 9-ամյա Կոլյայի երազանքը
Post navigation
Posted in: