Հայաստանի հավաքականի հետ խաղին կհրավիրվի նաև Դոմենիկո Կրիշիտոն

«Զենիթի» պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն կարող է հրավիրվել Իտալիայի հավաքական այն բանից հետո, երբ պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ մեղադրվելուց հետո ստիպված եղավ բաց թողնել Եվրո 2012-ը: Սեպտեմբերի կեսերին Ջենովայի դատարանը նրա վրայից հանեց բոլոր մեղադրանքները:

«Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին կրկին դիտարկում է Դոմենիկո Կրիշիտոյի թեկնածությունը: «Զենիթի» կազմում փայլուն ելույթները ստիպել են Պրանդելիին կրկին մտածել նրան հավաքական հրավիրելու մասին, հատկապես որ Դոմենիկոյի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները: Եթե Կրիշիտոյին չխանգարի դեմքի վնասվածքը, ապա նա կարող է հրավիրվել հավաքականի առաջիկա հանդիպումներին», – նշում է «Ռ-Սպորտ»-ը՝ հղում կատարելով Պրանդելիի մտերիմներից մեկի խոսքերին:

Մեկնաբանել