Հնդկաստանը Հայաստանին 150 հազար միավոր նռնակ կմատակարարի, հայտնում է Indian Aerospace Defence News-ը։
«150 հազար միավոր նռնակը Հայաստան կմատակարարվի Munitions India Limited-ի կողմից։ 2 ամիս առաջ ընկերությունը Հայաստան էր մատակարարել 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ»,- X-ի էջում գրել է աղբյուրը։
India to supply 30mm & 40mm Grenades to #Armenia
150,000 units of Grenades will be supplied to Armenia by Munitions India Limited.
2 months ago MIL, India had supplied 5 million units 7.62mm calibre bullets to Armenia.#IADN pic.twitter.com/Zsatde1wHi
— Indian Aerospace Defence News – IADN (@NewsIADN) November 15, 2023
Օրերս հայտնի էր դարձել, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի կողմից մշակված Zen հակադրոնային համակարգ գնելու համար։ The Еurasian Тimes-ի՝ պայմանագրի արժեքը կազմել է 41,5 միլիոն դոլար, որը ներառում է և հակադրոնային համակարգերի մատակարարում, և ուսուցում։
2022-ի սեպտեմբերին հնդկական Economic Times-ը գրել էր, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել։ Ըստ հրապարակման՝ Հայաստանը Հնդկաստանից ստացել է ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք: Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվել է մոտ 245 միլիոն դոլար:
Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։