Կառավարությունը 1,1 մլրդ դրամ կտրամադրի դատախազների հավելավճարների համար

Կառավարությունը 1,1 մլրդ դրամ կտրամադրի դատախազությանը՝ դատախազներին հավելավճարներ վճարելու համար։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության նոյեմբերի 17-ի նիստի օրակարգում։

Այս տարվա մարտին փոփոխություններ էին կատարվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։ Դրանով նախատեսվել էր, որ դատախազին՝ որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, օրենքով սահմանված կարգով տրամադրվում է հավելավճար՝ դրույքաչափի 92 տոկոսի չափով։

Մարտից-դեկտեմբեր ամիսների համար այս նպատակով դատախազությանը հատկացվելու էր 2,3 մլրդ դրամ։ Դրանից 1,1 միլիարդը կտրամադրվի այս որոշմամբ։

Մեկնաբանել