Հայկական ֆիլմն արժանացել է IDFA-ի «լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին

Դոկումենտալ կինոյի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում, հայկական 1489 ֆիլմն արժանացել է «լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին։ Ֆիլմի հեղինակը Շողակաթ Վարդանյանն է։

«Ֆիլմ՝ իբրև թափանցող լույս, որը տեսանելի է դարձնում թաքնված վշտի հսկայական ներքին լանդշաֆտը և ստեղծում է շոշափելի ներկայություն անտանելի բացակայությունից։ Կինոն որպես գոյատևման գործիք. թույլ է տալիս նայել դեպի այն, ինչը մենք նախընտրում ենք չտեսնել: Եվ, վերջապես կինոյի անմոռանալի օրինակ՝ որպես սիրո ակտ»,- ասված է ժյուրիի ձևակերպման մեջ։

Շողակաթ Վարդանյանի 1489 ֆիլմի անվանումը 44–օրյա պատերազմում նրա զոհված եղբոր՝ Սողոմոնի մարմնին տրված համարն է։ Տղան անհետ կորել էր 2020 թվականի հոկտեմբերին։ Երիտասարդ ռեժիսորը, օգտագործելով իր հեռախոսի տեսախցիկը, նկարահանել է եղբոր որոնման ողջ գործընթացը և փաստագրել այն փորձառությունները, որոնց միջով նա և իր ընտանիքը ստիպված էին անցնել:

Մեկնաբանել