Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան հարթակներից և կարող է սրացում հրահրել

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով անցկացված լսումների ընթացքում։ Օ’Բրայանը, մասնավորապես, նշեց, որ Վաշինգտոնը դադարեցրել է օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է ադրբեջանական մի քանի բարձրաստիճան պատվիրակությունների այցերը Միացյալ Նահանգներ՝ ընդգծելով, որ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները չեն կարող շարունակվել նախկին ռեժիմով, քանի դեռ Բաքվի ու Երևանի միջև ընթացող բանակցություններում առաջընթաց չգրանցվի: Օ’Բրայանը ուղիղ տեքստով հայտարարեց, որ Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարները կախված են Ադրբեջանի որոշումներից՝ չբացառելով պատժամիջոցների կիրառումը Բաքվի նկատմամբ՝ վեջինիս կողմից Հայաստանի դեմ նոր ագրեսիվ գործողությունների իրականացման դեպքում։ Կոնգրեսում տեղի ունեցած … Continue reading Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան հարթակներից և կարող է սրացում հրահրել