Երևանի ավագանու նիստը, նոյեմբերի 21:
LIVE. Երևանի ավագանու նիստը, նոյեմբերի 21
Post navigation
Posted in:
Երևանի ավագանու նիստը, նոյեմբերի 21:
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ «Արդշինբանկ» ընկերության անունից՝ հայտարարությամբ, թե բանկը գումար է տալիս կարծիք թողնելու համար։ «Թողեք կարծիք մեր բանկի մասին և ստացեք 20 000 դրամ. «Արդշինբանկ»»,- նշված է գրառման մեջ։ Տարածվող գրառումները, սակայն, կեղծ են, իսկ բանկի լոգոն օգտագործվում է վստահություն ներշնչելու համար։ Ի՞նչ է հայտնի գրառումը տարածող էջի մասին Գրառումը տարածվում է Armenian Fire ֆեյսբուքյան էջով, որը ստեղծվել է շաբաթներ առաջ՝ նոյեմբերի 13-ին։ Ֆեյսբուքյան էջում «Արդշինբանկի» վերաբերյալ գովազդից բացի, այլ հրապարակումներ չկան։ Գրառմանը կցված կայքի հղման անունն է https://ARDSHINBANK.AM/, ինչից տպավորություն է ստեղծվում, թե այն բանկի պաշտոնական կայքն է, այնինչ հղումը տանում է բոլորովին […]
Սիրիահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի «Մեդիա կենտրոն»-ում կայացած՝ «Իրավիճակը Հալեպում. հայ համայնքի ճակատագիրը. անվտանգության մտահոգություններ և մարդասիրական կարիքներ» թեմայով քննարկման ընթացքում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։ Ամփոփելով Հալեպում ներկայում տիրող իրավիճակը՝ բանախոսը հայտնեց, որ սրացմանը հաջորդած 1-2 օրերին որոշ հայ ընտանիքներ կարողացել են երկրորդական ճանապարհներով դուրս գալ քաղաքից։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապ է պահպանում այդ ընտանիքների հետ, որոնց մի մասը հաստատվել է մայրաքաղաք Դամասկոսում, մյուսները՝ Լաթաքիայում և Քեսաբում։ «Մեր տվյալներով՝ այս պահին Հալեպում կան շուրջ 10-12 հազար հայեր, որոնք հիմնականում տեղաբաշխված են երեք […]
Էլեկտրոնային դեղատոմսերի գործարկումից ինը ամիս անց դեղատները բողոքում են դրանց գործարկման ընթացքից։ Նրանց խոսքով՝ բժիշկները դեղատոմսը դուրս չեն գրում էլեկտրոնային եղանակով, իսկ տեսչական մարմինը հենց իրենց է տուգանում՝ յուրաքանչյուր հատ դեղի համար 5000 դրամ։ ՍիվիլՆեթը տարբեր զրուցակիցների հետ փորձել է հասկանալ խնդիրը։
Երևանի ավագանիում ներկայացված «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում պատմում է, թե ինչու են բաժանվել ճանապարհները նախկին դաշնակիցի՝ Հայկ Մարությանի հետ, և ինչու է Մարությանի՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը անիմաստ՝ առանց քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության։
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե արտերկրյա գործուղումների բոլոր ծախսերը թափանցիկ հրապարակվում են և որևէ բան չի թաքցվում։ Լրագրողների հարցին, թե ինչու են արտերկրյա գործուղումների մեկնող պատվիրակություններն այդքան մեծաթիվ, Սիմոնյանը պատասխանել է, որ դրանք համապատասխանում են աշխատանքային պահանջներին։ Նա նաև բացատրել է բիզնես դասի ավիատոմսերի անհրաժեշտությունը՝ նշելով, որ երկար թռիչքներից հետո անմիջապես պետք է մասնակցի բարձրաստիճան հանդիպումների։ «Ինձ, առնվազն իմ պարագայում, պետք է, որ ես քնեմ [ինքնաթիռում՝ խմբ.], որ կարողանամ գիտակցեմ անգլերեն, ռուսերեն, հայերեն ինչ եմ խոսում, և որևիցե ծախս փակ չի և որևիցե ծախսի մասին մենք որևիցե բան երբեք […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նելլի Դավթյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության միագրացիայի և քաղաքացիության ծառայության պետ։ Մինչ այս նշանակումը նա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալն էր։ Ավելի վաղ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Ղազարյանն ազատվել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակվել էր ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ։
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանությունում, տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Ըստ Հայաստանի ՊՆ-ի հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակին և հեռանկարներին առնչվող հարցերին: «Ամփոփվել են 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, և քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը»,- հայտնում է գերատեսչությունը։ Վերջերս հունական աղբյուրները տեղեկություն էին տարածել նրա մասին, որ Հունաստանը կարող է Հայաստանին փոխանցել S-300PMU-1 զենիթահրթիռային համալիրներ և ռուսական արտադրության այլ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր։