«Մայր Հայաստանից» Անդրանիկ Թևանյանը լքեց Երևանի ավագանին

Երևանի ավագանու նոյեմբերի 21-ի նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ավագանու մի շարք անդամները դիմումներ են ներկայացրել լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Այդ թեկնածուների շարքում է նաև ընդդիմադիր «Մայր Հայատան» խմբակցությունից Անդրանիկ Թևանյանը։

Բացի այդ, ավագանու անդամակցությունից հրաժարվել են «Քաղաքացիական պայմանագրից» Լևոն Հովհաննիսյանը, «Հանրապետությունից» Ռոմիկ Մխիթարյանը և Տիգրան Տեր-Մարգարյանը, իսկ «Մայր Հայաստանից»` նաև Թաթուլ Պետրոսյանը։

Նրանց մանդատները փոխանցվել են ցուցակների հերթական հաջորդ համարներին։

Իր մտադրության մասին Թևանյանը հայտարարել էր օրեր առաջ՝ նշելով, որ խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը։

Մեկնաբանել