Լարսը փակ է, դժվարանցանելի ճանապարհներ կան նաև Հայաստանում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Հայաստանի տարածքում էլ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

«Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները, Ծիլքար գյուղի հատվածը և Դիլիջանի ոլորանները։ «Մեղրու սար», Գորայք-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ) կոչվող հատվածներում, Ախուրյան գյուղում տեղում է ձյուն: Տիգրանաշենի ոլորաններին (բուք), Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Աշոցք-Բավրա, Սևան-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց»,- նշված է ծառայության հաղորդագրությունում։

Մեկնաբանել