2023-ի 10 ամիսներին Երևանում ավտոպատահարներից մահացել է 66 մարդ

Երևանում տարեսկզբից մինչև նոյեմբերի 1-ը արձանագրվել է 1071 վթար, 604 վրաերթ, ընդհանուր՝ 1675 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց զոհ է դարձել 66 քաղաքացի: Այդ մասին հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։

Կառույցից նշում են, որ 2023-ի 10 ամիսներին մայրաքաղաքում 8-ով ավելի մահվան ելքով ճանապարհատրասնպորտային պատահար է գրանցվել, քան ամբողջ 2022-ի ընթացքում:

«Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է դրսևորել զգոնություն, չխախտել երթևեկության կանոնները, հետիոտներին՝ ճանապարհներն անցնել հատուկ այդ նպատակով նախատեսված տեղերով»,- ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն տեսանյութ է հրապարակել Երևան քաղաքում ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների միտումների, հիմնական պատճառների մասին։

Մեկնաբանել