Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ:

Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտնել, որ չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այդ նիստին չի մասնակցելու նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչպես նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մեկնաբանել