Հայաստան է ժամանել Իրաքի նախագահը

Նոյեմբերի 21-ին Հայաստան է ժամանել Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։ Երևանում նա հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Նոյեմբերի 22-ին Աբդուլ Լատիֆ Ռաշիդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Մեկնաբանել