Գլխավոր Լրահոս

ԱՕԿՍ-ի շենքը կամրացվի պետական գույքի կառավարման կոմիտեին

ԱՕԿՍ-ի շենքը կամրացվի պետական գույքի կառավարման կոմիտեին

Երևանի Աբովյան 3 հասցեում հայտնի ԱՕԿՍ-ի շենքն այլևս պետական սեփականություն է և կամրացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 23-ի նիստի օրակարգում։ 

ԱՕԿՍ-ի շենքը համարվում է հուշարձան։ Դրա մասնավորեցման առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, ընթանում է դատաքննություն։ Շենքի մասնավորեցման հետ կապված գործով են անցնում մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ 

Զուգահեռաբար 2022 թվականին դատախազությունը դիմել էր վարչական դատարան՝ շենքը ՀՀ-ին վերադարձնելու նպատակով։ Հայց հարուցելու հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության մինիստրների սովետի 1955 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 699 կարգադրությամբ՝ Արտասահամանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի՝ «ԱՕԿՍ»-ի հաշվեկշռին հանձնվել էր գույք, այդ թվում՝ Աբովյան 3 հասցեի շենքը:

Հետագայում՝ 1992 թվականի հուլիսի 30-ին ստեղծվել էր «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» կազմակերպությունը, որն առանց օրինական հիմքերի հանդես է եկել որպես արտասահամանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի իրավահաջորդ և 2001 թվականին, ներկայացնելով իր ստեղծումից շուրջ 37 տարի առաջ ընդունված վերոհիշյալ կարգադրությունը, ստացել էր «ԱՕԿՍ»-ի շենքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական:

Տարբեր գործարքների արդյունքում շենքի սեփականատեր էր դարձել օֆշորային երկրներում գրանցված մի ընկերության, որի սեփականատերը Հասմիկ Պողոսյանի հարսն էր։ 

Շենքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է ավելի քան 490 մլն դրամ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում