ՆԱՏՕ-ն ու ՄԱԿ-ը քննարկել են Թուրքիա-Սիրիա հրետակոծության դեպքը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը քննարկել են Սիրիայի տարածքից Թուրքիայի Աքչակալե շրջանի հրետակոծումը, որի արդյունքում զոհվել է Թուրքիայի 5 քաղաքացի. հաղորդում է BBC-ն:

Աքչակալե շրջանում հրետանային արկի պայթյունից հետո Թուրքիան պատասխան կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ:

ՆԱՏՕ-ն նախատեսում է դեպքի առնչությամբ սահմանային գոտում հրավիրել արտակարգ խորհրդակցություն Հյուսիսատլանտյան ալյանսի մակարդակով:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ, ըստ Ria Novosti գործակալության, Թուրքիայի կառավարությունը հաղորդագրությամբ հայտնել էր. «Սիրիայի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ հրետանային կրակ է բացվել։ Ռադարի կողմից հայտնաբերված սիրիական թիրախներին հրետանային հարված է հացվել, թիրախները խոցվել են»:

Մեկնաբանել