Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում առաջիկայում նախատեսված չէ

Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

Փոխնախարարը խոսել է նաև այլ թեմաներով, մասնավորապես, ասել է, որ այս փուլում ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկան։

«Աշխատանքային հարաբերություններ են, բնականաբար, կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ»,- ասել է Սաֆարյանը։

Այսօր՝ ավելի վաղ, Հայաստանի արտաքին գերատեսչությունը հայտնել էր, որ նոյեմբերի 30-ին, ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը:

Մեկնաբանել