Հայ Առաքելական եկեղեցին՝ արցախցիների կողքին

Հայ Առաքելական եկեղեցին արցախցիների տեղահանությունից ի վեր տարբեր աջակցության ծրագրեր է իրականացնում նրանց համար։ Այս պահին եկեղեցու տարբեր թեմերին պատկանող կառույցներում շուրջ 400 արցախցի է ապրում, բացի այդ, եկեղեցին աջակցում է տարբեր վայրերում հաստատված կարիքավոր, բազմազավակ արցախցի ընտանիքներին։ Աջակցության ծրագրերի իրագործման համար համագործակցում են տարբեր բարերարների, հիմնադրամների, կազմակերպությունների, արտասահմանյան թեմերի հետ։

Մեկնաբանել