Հայաստանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Հայաստանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն։«Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարի կողմից»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրությունում։ Սաուդյան Արաբիան աշխարհի այն քիչ երկրներից էր, ի շարս Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, որոնց հետ Հայաստանը չուներ դիվանագիտական հարաբերություններ։ Հայաստանից բարձր մակարդակով պաշտոնական առաջին այցը Սաուդյան Արաբիա եղավ 2021-ի հոկտեմբերին, երբ այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանը այց կատարեց մայրաքաղաք Ռիադ։ Ավելի ուշ՝ 2022-ի փետրվարին, Սաուդյան Արաբիա այցելեց Հայաստանի … Continue reading Հայաստանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին