Ադրբեջանն ունի ոչ թե խաղաղության, այլ նախապատերազմական օրակարգ․ Հրանուշ Խառատյան

Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ նա ոչ թե խաղաղության, այլ նախապատերազմական օրակարգ ունի․ նրա սպառնալիքները հայկական կողմի դեմ շարունակվում են, նշում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Խառատյանն անդրադառնում է Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային նկրտումներին՝ խոսելով նաև ադրբեջանական ձևակերպումների նախապատմության մասին։ Ազգագրագետը կարևորում է հայկական կողմի համակարգված աշխատանքը, որը պետք է ավելի լսելի դառնա միջազգային հարթակներում, այլ ոչ թե սահմանափակվի երկրի սահմաններով։

Մեկնաբանել