Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 12 աստիճանով, հայտնում է Հիդրոօթերութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-ին կնվազի 5-8 աստիճանով, 29-ի գիշերը՝ ևս 2-4 աստիճանով, դեկտեմբերի 1-ին և 2-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով»,- նշում են Կենտրոնից։
Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 28-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին և 30-ին, դեկտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր ցերեկը շրջանների մեծ մասում, նոյեմբերի 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին և 30-ին, դեկտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Սպասվում է քամու ուժգնացում. նոյեմբերի 27-ին՝ 20-25 մ/վ, նոյեմբերի 28-ին՝ 15-18 մ/վ արագությամբ»,- ասված է հաղորդագրությունում։