ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր գործիքները՝ կանխելու ոչ խաղաղ ձևով Հայաստանով ճանապարհի ստեղծումը, նշում է Օ’Բրայենը

Միացյալ Նահանգները Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է տեսնում։ Այդ մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը։ «Մեզ ոգեշնչում է, որ կողմերը խոսում են միմյանց հետ ուղղակիորեն և միջնորդների միջոցով: Այստեղ մենք տեսնում ենք ամբողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը կարողանա Ադրբեջանով և Հայաստանով հասնել Թուրքիա, ապա դա էական խթան կլինի այդ առևտրային ճանապարհի վրա գտնվող բոլոր երկրների համար»,- ասել է Օ’Բրայենը։ Պետքարտուղարի օգնականը, միևնույն ժամանակ նշել է, որ եթե որոշում կայացվի «դա անել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն կօգտագործի հնարավոր բոլոր գործիքները՝ կանխելու նման առևտրային … Continue reading ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր գործիքները՝ կանխելու ոչ խաղաղ ձևով Հայաստանով ճանապարհի ստեղծումը, նշում է Օ’Բրայենը