Լարսով հարյուր հազարավոր հայերի բարեկեցությունն է անցնում

Արշալույս Մղդեսյան Հայաստանի իշխանություններն արդեն ընդունում են` Վերին Լարսում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիրներ կան, ինչը, դատելով ՀՀ պաշտոնյաների հայտարարություններից և Ռուսաստանից եկող ազդակներից, քաղաքական պատճառներ ունի: Այն, որ հայկական բեռների նկատմամբ հսկողությունը ուժեղացվել է հայ-ռուսական հարաբերություններում աճող լարվածության ֆոնին, և գործին կցվել է ՌԴ կառավարության՝ քաղաքական նպատակահարմարություններով այս կամ այն մթերքի մեջ խախտումներ հայտնաբերող պատժիչ գործիքը` «Ռոսսելխոզնադզորը», թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանն անցել է հակազդող գործողությունների: Մեծ հաշվով՝ սա «քաղաքական անհնազանդության» համար Հայաստանի դեմ կիրառվող պատժամիջոց է, որի մասին երկու կողմն էլ գիտի, բայց ուղիղ չի ասում: Պատճառը պարզ է՝ դա դեմ է միասնական մաքսային և տնտեսական … Continue reading Լարսով հարյուր հազարավոր հայերի բարեկեցությունն է անցնում