Երևանի քաղաքապետարանն առաջարկում է «կարմիր գծերի» վճարները բարձրացնել մինչև 160 000 դրամ

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը բարձրացնել մինչև 160 000 դրամ տարեկան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Ներկայում ավտոկայանատեղիների տարեկան վճարը 12 000 դրամ է։ Քաղաքային իշխանությունները 2024 թվականի համար նախատեսում են ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը սահմանել գոտիավորման սկզբունքով: Առաջարկվում է Երևանում սահմանել Ա և Բ գոտիներ: Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը. Ա գոտի Յուրաքանչյուր 1 ժամվա համար … Continue reading Երևանի քաղաքապետարանն առաջարկում է «կարմիր գծերի» վճարները բարձրացնել մինչև 160 000 դրամ