«Հայաստանում արցախցիների փախստականի կարգավիճակը Եվրոպայում «հանձնվելը» չի հեշտացնում»

Արցախցիների շրջանում տարակուսանք կա, որ ստանալով ՀՀ քաղաքացիություն՝ կարող են զրկվել փախստականների համար նախատեսված աջակցության ծրագրերից, այդ թվում՝ բնակարանային ապահովման, եթե այդպիսիք ներդրվեն ապագայում։ Մինչդեռ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում վստահեցրեց, թե գործադիրը սոցիալական ծրագրերը մշակում է՝ հաշվի առնելով թե՛ բռնագաղթած լինելու փաստը և թե՛ սոցիալական խոցելիության հանգամանքը։ Ղազարյանը հավելեց, որ արցախցիների բնակարանային ապահովության ծրագրերի առնչությամբ կառավարությունը քննարկումներ է վարում միջազգային գործընկերների հետ։

Մեկնաբանել