Yandex Go-ն «Առատաձեռն նոյեմբերի» արդյունքներով 3 մլն դրամ կփոխանցի ՀՀ բարեգործական կազմակերպություններին

Նյութը հրապարակվում է որպես գովազդ

Yandex Go-ն ամփոփում է «Առատաձեռն նոյեմբեր» ակցիան, որի նպատակն է աջակցել Հայաստանի բարեգործական կազմակերպություններին՝ «VIVA», «Շտապիր դեպի բարին», «Ժպիտների քաղաք» և «Հայ մայրեր»։

Ակցիային կարող էր մասնակցել Yandex Go հավելվածով մեքենա պատվիրող ցանկացած օգտատեր։ Բավական էր նոյեմբեր ամսվա ուրբաթ օրերին՝ ցանկացած ժամի, գոնե մեկ ուղևորություն կատարել Հայաստանի ցանկացած քաղաքում: Որքան երկար երթուղի և որքան շատ ուղևորություն՝ այնքան մեծ ներդրում. հաշվի են առնվել ինչպես օգտատերերի սեփական, այնպես էլ ընկերների, ծանոթների և բարեկամների համար պատվիրված ուղևորությունները։

Ակցիայի շրջանակում ուղևորությունների յուրաքանչյուր 10 կմ-ի համար ծառայությունն իր հաշվից 5 դրամ է նվիրաբերել: Ակցիայի չորս օրերի ընթացքում հավաքված գումարը Yandex Go-ն համալրել է հավելյալ նվիրատվությամբ։ Ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպություններին կփոխանցվի 3 մլն դրամ:

«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր միացել են այս նախաձեռնությանը. միասին մենք կառուցում ենք լուսավոր ապագա նրանց համար, ովքեր մեր հոգածության կարիքն ունեն: Ստացված միջոցներով մենք կկարողանանք ոչ միայն բժշկական օգնություն տրամադրել մեր խնամակալության տակ գտնվող անձանց, այլև կյանքի դժվարին պայմաններում հայտնված ընտանիքներին աջակցություն ցուցաբերել հոգեբանության և կրթության ոլորտներում»,- ասում է «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Հակոբյանը։

«Մենք ուրախ ենք Yandex Go-ի հետ մեր շարունակական համագործակցության համար։ Նման նախաձեռնությունների շնորհիվ օնկոլոգիական եւ արյունաբանական հիվանդություններով ավելի շատ երեխաներ կկարողանան բուժօգնություն ստանալ»,- նշում է «Ժպիտների քաղաք»-ի դոնորների հետ կապի և դրամահավաքի մենեջեր Սեդա Քոսակյանը։

«Շտապիր դեպի բարին»


Ավելի քան տասը տարի «Շտապիր դեպի բարին» հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող երեխաներին առողջապահության, սոցիալական և հոգեբանական բարեկեցության ոլորտներում: Հիմնադրամը կազմակերպում է առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժումը, հոգեբանական և սոցիալ-կրթական աջակցություն է ցուցաբերում սոցիալապես անապահով ընտանիքներին: Հիմնադրամը նաև համագործակցում է դպրոցների, մանկապարտեզների և մանկատների հետ՝ տրամադրելով նյութական և մեթոդական օգնություն։

«Հայ մայրեր»

Բարեգործական կազմակերպությունը 2012 թվականից աջակցում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին: Նպատակն է՝ որակյալ վերականգնողական ծառայությունների, հոգեբանական և սոցիալական աջակցության միջոցով բարելավել ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքի որակը: Այսօր ավելի քան 500 երեխա օգնություն է ստանում:

VIVA

IMG_9257

C:\Users\Owner\AppData\Local\Microsoft\Windows\INetCache\Content.Word\Viva Fund Yerevan office 25th Oct 2023 FL01-6455.jpg


«Հայաստանի բժիշկներ և կամավորներ» կազմակերպությունը հիմնվել է 2016 թվականին։ Ծրագրերի նպատակն է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացումը: VIVA-ն նաև կրթական ու սոցիալական ծրագրեր է իրականացնում, օգնում է անապահով ընտանիքներին, փախստականներին:

«Ժպիտների քաղաք»

Բարեգործական հիմնադրամն աջակցում է ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին ու երիտասարդներին՝ ամբողջությամբ հոգալով Հայաստանում նրանց բուժման բոլոր ծախսերը:

C:\Users\Owner\AppData\Local\Microsoft\Windows\INetCache\Content.Word\IMG_1477.jpg

Մեկնաբանել