Ձերբակալվել է Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենը

Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն, 1958թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը տուն-ինտերնատի հոգեկան խանգարման հետևանով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված մի շարք բնակիչների շահագործելով՝ 2012 թ. մայիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային թերապիայի անվան ներքո, նրանց տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածք և ստիպել զբաղվել անասնապահությամբ՝ խնամելով տուն-ինտերնատի և իր բարեկամների խոշոր և մանր եղջերավոր անասունները: Ինչպես հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին պարզել են նաև, որ Նվեր Հովհաննիսյանը ս/թ. ապրիլից մինչև սեպտեմբերն … Continue reading Ձերբակալվել է Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենը