ԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը

Եվրամիությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։ Այդ մասին հայտնում է Հայաստանում ԵՄ գրասենյակը՝ հրապարակելով ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության՝ Հայաստան այցի արդյունքները։ Պատվիրակությունը նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստանում մի շարք հանդիպումներ է անցկացրել՝ դիտարկելու ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները բոլոր հարթություններում։ «Հանդիպումների ընթացքում լրացուցիչ հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրվածությունը։ Մասնավորապես՝ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը»,- ասված է հայտարարությունում։ Նոյեմբերի 13-ին Բրյուսելում անցկացված ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո … Continue reading ԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը