Կառավարության պահուստային ֆոնդում առկա գումարները բավարար չեն, ուստի ֆինանսների նախարարությունը 6,6 մլրդ դրամի լրացուցիչ միջոցներ կտրամադրի գործադիրին։ Այս գումարը տրամադրվելու է կառավարության պարտքի սպասարկման գծով նախատեսված գումարի տնտեսումների հաշվին։
Գումարի հատկացումը, ըստ ֆինանսների նախարարության, թույլ կտա ապահովել կառավարության որոշումների ու շրջանառվող նախագծերի ֆինանսավորումը։