Կառավարությունը նոյեմբերի 30-ին հավանություն տվեց ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին նախագահի հրամանագրի նախագծին։
Համաձայնագրով նախատեսվում է, որ Եվրոպական միության կողմից ՀՀ-ին կտրամադրվի բյուջետային աջակցություն՝ 9 մլն եվրոյի չափով: Եվս 2 մլն եվրո կտրամադրվի ծրագրի լրացուցիչ աջակցության համար: Աջակցությունը կտրամադրվի արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտների միջազգային չափանիշներին համապատասխանեցման նպատակով։
Գումարները ծախսվելու են բարեվարքության ստուգման, հաշվետվողականության մեխանիզմների ներդրման, եվրոպական չափանիշներին քրեական արդարադատության ու հակակոռուպցիոն մարմինների համապատասխանցման, միջազգային չափանիշներին համապատասխան արբիտրաժային կենտրոնի ստեղծման նպատակներով, ինչպես նաև իրականացվող բարեփոխումների հանրային իրազեկումների համար։