Արմեն Գրիգորյանը կմեկնի Վաշինգտոն

Armen Grigoryan

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Վաշինգտոն, հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։

«Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել