Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը, դեկտեմբերի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 7-10 աստիճանով։ Այդ մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ դեկտեմբերի 6-ին սպասվում է անձրև։

«Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 2-5-ը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և մառախուղ»,- ասված է հաղորդագրությունում։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր:

«Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ»,- ֆրել է նա։

Մեկնաբանել