Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ նախապատրաստվելու Աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի Իտալիայի հավաքականի հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով 21:00-ին Հայաստանի հավաքականը «Հրազդան» մարզադաշտում կհյուրընկալի Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հավաքականին: Բոլորին կոչ ենք անում աջակցել մեր ֆուտբոլիստներին մարզադաշտից: