«Հայասաթ-1»-ը՝ տիեզերքում. տեխնոլոգիական դեմոնստրացիա և փոքր քայլ դեպի մեծ նվաճումներ

Դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին, ԱՄՆ-ից SpaceX ընկերության հրթիռով հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակն արձակվեց տիեզերք։ Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ու Գիտական նորարարության և կրթության կենտրոնը։ Աշխատանքներին մասնակցել են մեկ տասնյակից ավելի մասնագետներ։ «Հայասաթ-1»-ը CubeSat տեսակի, մեկ միավորանոց արբանյակ է, այսինքն՝ խորանարդ է, որի բոլոր կողմերը 10 սանտիմետր են։ Սարքը տեխնոլոգիական դեմոնստրացիա է, որի նպատակն է ցույց տալ, որ Հայաստանում կան արբանյակ ստեղծելու հնարավորություններ ու կարողություններ։

Մեկնաբանել